Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խնդիրները թելադրում են տնտեսության ֆինանսական գործիքների դիվերսիֆիկացման և տնտեսական աճի կայունացման անհրաժեշտությունը: Այսօր Ծաղկաձորում, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հարցերի քննարկմանը նվիրված կոնֆերանսում, այս մասին հայտարարել է ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան-Սանչեզը (Teresa Daban-Sanchez):
Համաշխարհային տնտեսական միտումների համատեքստում ԱՄՀ փորձագետը նշել է համաշխարհային տնտեսության ընդհանուր վերականգնումը ճգնաժամից հետո, միաժամանակ ընդգծելով, որ տնտեսական ցածր աճը դեռևս մնում է Ճապոնիայում, իսկ ԵՄ-ի տնտեսական աճը միջին է, ԱՄՆ-ում` դրական: 2014 թվականին, ըստ ԱՄՀ գնահատականների, համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3.7%:
Զարգացող տնտեսությունով երկրների (այդ թվում նաև Հայաստանի) համար բնորոշ է խոցելիությունը: Այնուամնայնիվ, ըստ ԱՄՀ գնահատակաների, 2014 թվականին Հայաստանի ՀՆԱ կաճի 4-5%:
Դրական կանխատեսումների հետ մեկտեղ, ԱՄՀ ներկայացուցիչը միաժամանակ նախազգուշացրել է ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության մասին, որը կլինի ավելի բարդ:
Անդրադառնալով EBRD-ի և IFC-ի Հայաստանի կապիտալի շուկա դուրս գալուն (դրամային թողարկումներով), փորձագետն ընդգծել է, որ այդ ճանապարհով Հայաստանը դիվերսիֆիկացնում է ֆինանսական գործիքները: