Լեգենդար ջրասուզորդ Շավարշ Կարապետյանի սխրագործության մասին ֆիլմ կնկարահանվի: Ֆիլմի ստեղծման աշխատանքներով զբաղվում է Logos Film Company ընկերությունը: Ֆիլմը ստացել է ՙ20 կյանք՚ անվանումը:
1976 թվականի սեպտեմբերի 16-ին Շավարշ Կարապետյանը փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացել է թոքերի բորբոքումով: Ծանր հիվանդությունը բերել է հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտի։
Շավարշ Կարապետյանը 11-անգամ աշխարհի ռեկորդակիր է, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն: Պարգևատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՙԱրդար խաղ՚ մրցանակով։
↧
Լեգենդար ջրասուզորդ Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմ կնկարահանվի
↧