Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վահե Էնֆիաջյանը չի բացառում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին իմփիչմենտ հայտարարելու հնարավորությունը

$
0
0
Արմինֆո. ՙԲարգավաճ Հայաստան՚ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը չի բացառում, որ Վանաձորի Ավագանու խորհուրդն իմփիչմենտ կհայտարարի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Այդ մասին նա հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:   ՙՉեմ կարող հավաստել, որ դա կարվի, սակայն Ավագանու խորհրդի ընդդիմադիր անդամները համագործակցում են և, հնարավոր է, այդ հարցի շուրջ փոխհամաձայնության գան՚,- նշել է նա՝ ավելացնելով, որ Ավագանու խորհրդի ընդդիմադիր անդամները կբոյմոտեն վերջինիս նիստերը:   Անդրադառնալով ենթադրություններին, թե ընդդիմադիր որ ուժի անդամներն են խախտել պայմանավորվածությունը Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ՝ Էնֆիաջյանը հավաստիացրել է, որ դա ակնհայտորեն ԲՀԿ ներկայացուցիչները չեն եղել: ՙՄենք ունենք ապացույցներ. քվեարկության ժամանակ օգտագործել է տարբերակիչ նշան՚,- նշել է նա՝ ավելացնելով, որ դա արվել է, որպեսզի հեշտ լինի ապացուցել, թե ինչպես են քվեարկել ԲՀԿ ավագանիները:   Մինչդեռ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահ չէ, որ Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկել է ՙվանաձորյան կոալիցիայի՚ ընդամենը 4 ներկայացուցիչ: ՙԳուցե, նրանք 6,7 էին, հնարավոր է, ավելին՚,-հայտարարել է նա՝ ակնարկելով, որ, հնարավոր է, հանրապետականներն իրենց հերթին քվեարկել են Ասլանյանի մրցակից Քրիստ Մարուքյանի օգտին: Ըստ որում, հանրապետականը չի բացառել, որ ընդդիմադիր կոնսենսուսի ներկայացուցիչները Ավագանու խորհրդի նիստերում կաջակցեն ՀՀԿ-ին: ՙԲոյկոտը հավերժ չի կարող տևել՚,- ասել է նա:   Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ԲՀԿ-ն, ԼՀ-ն և ՀՎ-ն հուշագիր էին ստորագրել Վանաձորի քաղաքապետի ընտրությանը համաատեղ մասնակցության և ԼՀ թեկնածու Քրիստ Մարուքյանին սատարելու շուրջ: Այդուհանդերձ, գաղտնի, փակ քվեարկության ժամանակ իրավիճակը դուրս էրեկել վերահսկողությունից, և ընդդիմության չորս ներկայացուցիչներ քվեարկել էին իշխանության թեկնածուի օգտին, դրանով իսկ ապահովելով նրա հաղթանակը ՝ 19 «կողմ», 14 «դեմ» ձայներով: «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը, հայրենական թերթերից մեկի համաձայն, այնուամենայնիվ, ոչ պաշտոնապես շրջանառության մեջ է դրել այն տեղեկատվությունը, որ ընդդիմությունից Վանաձորի ավագանու բոլոր չորս անդամնրը, որոնք քվեարկել են իշխանության թեկնածուի օգտին, «Հայկական վերածնունդի» ներկայացուցիչներ են: Տեղեկատվության համաձայն, նրանց բոլորին համոզել է այդ անել ՀՎ ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը, որն անցնում է Ավետարնչական եկեղեցու Վանաաձորի թեմի առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ բռնությանն առնչվող քրեական գործով: Մարուքյանի վարկածի համաձայն, իշխանությունները Փելեշյանի հետ գործարք են կնքել այն մասին, որ նա կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե անձամբ քվեարկի Մամիկոն Ասլանյանի օգտին եւ համոզի այդպես վարվել  իր զինակիցներին:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles