Արմինֆո. ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի բացառել, որ նոյեմբերի 26-ին կուսակցության համագումարում վարչապետ Կարեն Կարապետյանը և անկուսակցական նախարարները դառնան ՀՀԿ անդամ: Նա այդ մասին հայտարարել է հոկտեմբերի 12-ին մամուլի ասուլիսում:
Նա ընդսմին հավելել է, որ կուսակցության համագումարում հասարակայության ու ԶԼՄ-ների համար անակնկալներ են սպասվում: Նա նաև հայտարարել է, որ ՀՀԿ-ում լուրջ տարաձայնություններ չկան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և մի շարք սկանդալային համբավ ունեցող նախարարների վերջին պաշտոնանկությունների անռչությամբ:
↧