Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ավելի քան 600 հալեպահայ ցանկանում է տեղափոխվել Հայաստան

$
0
0
Արմինֆո. Հալեպում ստեղծված օրհասական դրության պատճառով «ՀԱԼԷՊ՚ հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և անելանելի խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս ։   Ելնելով վերոհիշյալից, «ՀԱԼԷՊե կազմակերպությունը կոչ է անում բոլոր բարերարներին՝ ականջալուր լինել և հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին տեղափոխվելու Լիբանանից Հայաստան՝ որպես ապահով երկիր։   ՙԱնհրաժեշտ գումարը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու համար կազմում է 500 ԱՄՆ դոլար, որը ներառում է՝ Հալեպից Լիբանան ավտոբուսով փոխադրում, ելքի արտոնագրի վճար Սիրիայից Լիբանան մուտք գործելու համար, Լիբանանի սահմանից Բեյրութի օդանավակայան հասնելու փոխադրամիջոցի գումար, Լիբանանից Հայաստան մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս, «Զվարթնոցե օդանավակայանից Երևան փոխադրում՚,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:   Մինչդեռ օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողներին հավաստիացրել էր, որ Սիրիայից ՀՀ է ցանկանում տեղափոխվել ընդամենը մի քանի ընտանիք: Օրերս Հայաստանի կառավարությունը Սիրիա է ուղարկել  հումանիտար օգնությամբ երկրորդ ինքնաթիռը: Հալեպի հայաբնակ թաղամասերում ռմբակոծությունների պատճառով ամեն օր տեղեկություն է ստացվում հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում զոհերի ու վիրավորների մասին:   Հալեպում և ընդհանուր առմամբ Սիրիայում մնացած հայերի հստակ թիվը հայտնի չէ: Սիրիական ճգնաժամից հետո երկիրը լքել է ավելի քան 90 հազար հայ, որից միայն 12 հազարն է տեղափոխվել Հայաստան:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles