Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ալիև. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն արդարացի չէ

$
0
0
Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել հարգանքով վերաբերվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունած սեփական որոշումներին:  «Այդ հակամարտության կարգավորված չլինելւը պատիվ չի բերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Քանի որ ընդունվել է 4 բանաձև, որոնք արդեն 20 տարի չեն կատարվում»,-ասել է Ալիևը, ելույթ ունենալով նախարարների Կաբինետում, կապված երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների ամփոփման հետ: Ըստ ՏԱՍՍ-ի, Ալիևն ընդգծել է, որ միջազգային հանրույթունը պետք է «հարգանքով վերաբերվի իր իսկ որոշումներին»:  Ադրբեջանի նախագահն իր զարմանքն է արտահայտել նաև վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության առնչությամբ: «Այդ հայտարարությունը տարակուսանք է առաջացնում: Հակամարտության կարգավորված չլինելու մեջ Ադրբեջանին մեղադրելն առնվազն անարդարացի է»,-ասել է նա, ընդգծելով, որ ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները բազմաթիվ անգամ հայտարարել են, որ հակամարտությունում ստատուս-քվոն անընդունելի է: Ըստ Ալիևի, ունենալով նման լուրջ հայտարարություն և միատեսակ ձևով մեղադրել հակամարտության երկու կողմերին, դա պարզապես աջակցություն է Հայաստանի քաղաքականությանը: «Մենք չենք ընդունում նման հայտարարությունները: Գտնում ենք, որ առաջիկայում այդ արտահայտությունները կճշգրտվեն ամենաբարձր մակարդակով: Հակառակ պարագայում, միջնորդական առաքելությունը կարող է դրվել կասկածի տակ»,-ասել է նա:   Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Նրա խոսքով, այսօրվա աշխարհում կան սառեցված հակամարտություններ, այդ թվու մնաև ԼՂ հակամարտությունը, որոնցում «ներկայումս» կարգավորման հնարավորությունները դեռ չեն դիտվում, և առաջին հերթին այն պատճառով, որ «ղեկավարները դրան պատրաստ չեն»:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles