Արմինֆո.«Փակ դռների հետևում մեր նկատմամբ ճնշում է գործադրվում` հարկադրելու մեզ համաձայնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտության կանոններ: Սակայն Ադրբեջաանը երբեք դրան չի համաձայնի», - հայտարարել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը` կառավարության նիստում իր ելույթում, որը նվիրված է եղել 2016 թվականի ինն ամիների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին և առաջիկա խնդիրներին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նրա ասելով այդ հարցում Ադրբեջանի դեմ ակտիվ քարոզարշավ է անցկացվում: «Մեր դեմ արևմտյան մամուլի և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև մեզ մոտ գործող «հինգերորդ շարասյան» կողմից անցկացվող սևացման, զրպարտության և վիրավորանքների քարոզարշավի հիմնական նպատակն է ստիպել մեզ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Քանի դեռ մենք իշխանության ղեկին ենք, իսկ հանրաքվեն ցույց տվեց, որ, փառք Ալլահին, մեն դեռ երկար կմնանք իշխանության ղեկին, Ադրբեջանը երբեք դրան համաձայնություն չի տա: Լեռնային Ղարաբաղը մեր անբաժան պատմական հողն է, և մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը», - խոստացել է Ալիևը:
↧