Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Պայմանագրային զինծառայողը ոչ սթափ վիճակում ցանկացել է ինքնասպանություն գործել` փորձելով նետվել կամրջից

$
0
0
Արմինֆո. Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անձը չպարզված քաղաքացին գտնվում է հոգեբանական ծանր վիճակում. ծայրահեղ քայլերի չդիմելու համար անհրաժեշտ է օգնություն:   Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խումբը՝ խորհրդատվության գծով հրահանգչի հետ:   Պարզվել է, որ ՀՀ ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող շարքային Վ. Հ.-ը (ծնվ. 1987թ.) գտնվել է ոչ սթափ վիճակում և ցանկացել է ինքնասպանություն գործել` փորձելով նետվել կամրջից:   խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն և Վ. Հ-ը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:-

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles