Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀԿ. Շուտով հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի բոլոր մանրամասները կներկայացվեն Հայաստանին հասարակայնությանը

$
0
0

Հայաստանի իշխանությունները պատրաստ են հասարակայնության լայն շերտերին ներկայացնել հայ-ռուսական «գազային համաձայնագրերի» բոլոր մանրամասները: Այդ մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է  ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ընդդիմության այն մեղադրանքները, թե իշխանությունները հասարակայնությունից թաքցնում են հայ-ռուսական համաձայնագրերի «սարսափելի» մանրամասները:

Փոխխոսնակի ասելով,ռուսական կողմի հետ գազային համաձայնագրերի առնչությամբ իշխանությունները թաքցնելու ոչինչ չունեն, և երկրի ղեկավարությունը պատրաստ է այդ փաստաթղթերի հրապարակային քննարկումների: «Մենք ավելի քան շահագրգռված ենք, որպեսզի յուրաքանչյուր մանրամասն դառնա ինչպես ընդդիմության, այնպես էլ, առաջին հերթին, մեր հասարակության սեփականությունը, և դուք դրանում շուտով կհամոզվեք: ՀՀԿ ամենահրապարակային և բաց քաղաքական ուժն է, և դա փաստ է», - հավաստիացրել է Շարմազանովը:

Անդրադառնալով «գազային համաձայնագրերին» ուղղված ընդդիմության քննադատությանը` Շարմազանովը նշել է, թե ընդդիմադիրների մեղադրանքներն անհիմն են: «Ռուսաստանի հետ «գազային» համաձայնագիրն ապահովում է երկնագույն վառելիքի գների կանխատեսելիությունը մինչեւ 2018 թվականը, դրա այլընտրանքը կլիներ Հայաստանի համար գազի գների էլ ավելի բարձրացումը: Եթե այժմ գազի դիմաց մենք վճարում ենք 40-60 հազար դրամ, ապա առանց վերջին «գազային» պայմանագրի այդ սակագինը կկազմեր 100-150 հազար», - ամփոփել է Շարմազանովը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles