Արմինֆո. ՀՀ ԱԳՆ հայտաարարությունը Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ: Այս մասին է ասվում ՀՀ ԱԳՆ-ից ԱրմԻնֆո գործակալությանն ուղարկված հաղրոդագրության մեջ:
Հայտարարության մեջ ասվում է, որ մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին: «Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն, բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը»,-ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:
↧