Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Խորհրդարանը հավանություն է տվել կառավարության կառուցվածքի փոփոխությանը

$
0
0
Արմինֆո. Սեպտեմբերի 29-ի արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ասելով, կառավարությունն առաջարկել է Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվել Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարության,  Տրանսպորտի ու կապի նախարարություը վերանվանել  Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը վերանվանում է  Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Քաղաքաշինության նախարարությունը լուծարվում է: Նախարարն ընդգծել է, որ գերատեսչությունների նոր անվանումները համապատասխանում են ձևավորվող կառավարության գերակայություններին ու մոտեցումներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարության կազմից առանձնանում է զբոսաշրջության ոլորտը, և ստեղծվում է զբոսաշրջության վարչություն: Հեռահաղորդակցության և ավիացիայի ոլորտը Էկոնոմիկայի նախարարությունից անցնում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Քաղաքաշինության նախարարության փոխարեն ստեղծվում է Ճարտարապետության եւ մշակութային արժեքների պաշտպանության պետկոմիտե:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles