Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ընդդիմադիր գործիչ. Խորհրդարանական մեծամասնությունը դարձավ Հայաստանի կառավարության կատարած հանցագործության մեղսակիցը

$
0
0

 Խորհրդարանական մեծամասնությունը դարձավ Հայաստանի կառավարության կատարած հանցագործության մեղսակիցը: Այսօր լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մեկնաբանելով Ռուսաստանի հետ գազի շուրջ համաձայնագրերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ 4 խմբակցությունների առաջարկության մերժումը ՀՀԿ կողմից:

 

Նրա ասելով, պարզվում է, որ կառուցողականության, համերաշխության և համագործակցության մասին հանրապետականների հայտարարությունները սոսկ կեղծիք են, խոսամոլություն: «Նրանց հնարավորություն էր տրված ստույգ փաստերով, փաստարկներով, ելույթներով ապացուցել իրենց հավատարմությունն ընդդիմության հետ երկխոսությանը այդ կարևորագույն հարցի շուրջ, ինչպիսին են գազի շուրջ համաձայնագրերը: Դուք տեսե՞լ եք նրանց կողմից որևէ փաստարկ, փաստ, որը հերքեր մեր պնդումները: Եթե մենք սխալվում ենք կամ մոլորության մեջ ենք դնում հասարակությանը, երե մենք զբաղվում ենք ամբոխավարությամբ, ապա ինչու՞ ՀՀԿ հակադիր փաստարկներ չնշեց: Օրինակ, դուք հանրապետականների շուրթերից լսե՞լ եք աուդիտորական ընկերության անվանումը, որը գնահատել է «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի Հայաստանին պատկանող 20 տոկոսի արժեքը: Դուք լսել ե՞ք այն հարցի պատասխանը, թե ինչու միջազգային ֆինանսական կազմակերպությունները` ՀԲ, ԱՄՀ ոչինչ չէին ասում ռուսական գազի դիմաց մեր 300 միլիոնանոց պարտքի մասին», - ասել է Մանուկյանը` դիմելով լրագրողներին:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles