Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մեկնարկել է Beeline-ի և ՀԳՀՄ «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումե համատեղ ծրագրի առաջին փուլը

$
0
0
Արմինֆո. Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումե խորագրով ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your markե գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի զարգացնել ձեռնարկատիրական գիտելիքների ուսուցումը և ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումը հայ դպրոցականների շրջանում։  «Ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումե ծրագիրը կիրականացվի Երևանի Խորենացու անվան թիվ 143 միջնակարգ դպրոցում և Գյումրու Վահան Թեքեյանի անվան թիվ 2 ավագ դպրոցում։  Ուսուցման գործընթացի ժամանակ կկիրառվի եվրոպական աշակերտության և ձեռնարկատիրական մշակույթի ձևավորման գերմանական փորձը: Ընդհանուր թվով շուրջ 200 աշակերտներ ՀԳՀՄ մասնագետների կողմից հատուկ մշակված ուսուցման ծրագրի շրջանակում ձեռք կբերեն ձեռնարկատիրության վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ գործնական պարապմունքների, խաղերի և պրակտիկ աշխատանքների միջոցով:  «Beeline-ը Հայաստանում իրակացնում է բազմաթիվ ծրագրեր «Make Your Markե  գլոբալ ռազմավարության շրջանակում։ Համոզված եմ, որ ՀԳՀՄ հետ իրականացվող  նոր ծրագրի շնորհիվ մենք կկարողանանք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան։ Այս ծրագիրը հնարավորություն կընձեռի հայ դպրոցականներին ձեռք բերել այնպիսի գործնական գիտելիքներ և հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն կարիերայի պլանավորման, ինչպես նաև ապագայում բիզնեսի վարման և զարգացման գործընթացումե, - նշել է Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  «Ողջունում եմ համատեղ ծրագրի սկիզբը և հայտնում իմ երախտագիտությունը  Beeline-ին և անձամբ պարոն Անդրեյ Պյատախինին՝ հետևողական և  արդյունավետ համագործակցության համար: Համաձայն այս  ծրագրի` մենք ցանկանում ենք համատեղ ուժերով  միջնակարգ դպրոցում երիտասարդության շրջանում ձևավորել ձեռնարկատիրության մշակույթ և որպես առաջնային օղակ՝ կրթության և կարերիայի պլանավորումը երկու կարևոր բնագավառներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ինժիներինգ, որի շնորհիվ երիտասարդները կարող են դառնալ ավելի մրցունակ` ճիշտ պլանավորելով իրենց ապագան և կարիերանե, - նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:   Նշենք, որ «Make your markե գլոբալ ռազմավարության շրջանակում  մինչ օրս իրականցվել են շուրջ մեկ տասնյակ ծրագրեր, որոնք նպատակ ունեն  թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը երիտասարդների շրջանում։

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles