Արմինֆո. Ազգային ժողովի 14 պատգամավոր դիմել Է ՀՀ Քննչական կոմիտե` Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ:
Փաստաթուղթը ստորագրել են Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը:
Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 24-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ կալանքը 2 ամսով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը: Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է ակնհայտ քաղաքական հետապնդում: Անդրիա Ղուկասյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Նա մեղադրվում է ի աջակցություն «Սասնա Ծռերի» երթի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Կալանավորը հայտարարել է, որ իրեն համարում է քաղբանտարկյալ:
↧