Արմինֆո. Ազգային ժողովը սպետեմբերի 27-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ուղղումներ է կատարել «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքոում: Փաստաթուղթն ընդունվել է 77 ձայնով` 2 «դեմ» և 9 «ձեռնպահ»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ասելով, կառավարությունն առաջարկում է վեափոխել Էկոնոմիկայի նախարարությունը` Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարության, Տրանսպորտի ու կապի նախարարությունը` Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության: Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը վերանվանում է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Նաև առաջարկվում է լուծարել Քաղաքաշինության նախարարությունը: Նախարարն ընդգծել է, որ գերատեսչությունների նոր անվանումները համապատասխանում են ձևավորվող կառավարության նոր գերակայություններին ու մոտեցումներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարության կազմից կառանձնանա զբոսաշրջության ոլորտը, և կստեղծվի զբոսաշրջության վարչություն: Հեռահաղորդակցության և ավիացիայի ոլորտը նույնպես դուրս կբերվի այդ գերատեսչության կազմից և կհանձնվի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Քաղաքաշինության նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն կստեղծվի Ճարտարապետության եւ մշակութային արժեքների պաշտպանության պետկոմիտե:
↧