Արմինֆո.«Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ստատուս-քվոն, որը միջազգային հանրությունը համարում է անընդունելի և ոչ հարատև, վտանգավոր է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շփման խմբի նիստում, որն անցկացվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի հրաթակներում:
«Հայաստանը շարունակում է հզորացնել ռազմական ներուժը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև «ապօրինի բնակեցման» քաղաքականություն է վարում այդ տարածքներում` բոլոր ուժերով ձգտելով պահպանել առկա ստատուս-քվոն: Ավելին, հրադադարի ռեժիմի խախտումը մշտական բնույթ է ստացել, ինչը հանգեցրել է բնակավայրերի վրա հարձակումների` Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, խաղաղ բնակիչների սպանությունների և վիրավորումների: Ապրիլին հայկական կողմը լայնածավալ հարձակում նախաձեռնեց Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա: Հայկական կողմը պետք է գիտակցի, որ ստատուս-քվոյի պահպանմանն ուղղված սադրանքները լուրջ սխալ են, և որքան շուտ նա զորքերը հանի «օկուպացված տարածքներից», այդքան ավելի արդյունավետ կլինի դա տարածաշրջանային անվտանգության համար», - հայտարարել է Մամեդյարովը:
(ԻՀԿ) շփման խմբի կազմում են Թուրքիան, Մարոկոն, Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Մալայզիան, Գամբիան և Ջիբութին:
↧