Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանում ՏԻՄ ընտրությունների առաջին փուլն ավարտվեց. արձանագվել են խախտումներ

$
0
0
Արմինֆո. Հայաստանի 37 համայնքներում ավարտվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը, որոնք, տեղի դիտորդների հավաստմամբ, անցել են բազմաթիվ իրավախախտումներով և կեղծարարություններով:   Մասնավորապես,  «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությունը և «Թրանսփարենսի ինթերնշնլը» հաղորդում են, որ նախօրեին ողջ ընտրական գործընթացի ժամանակ բազմաթիվ խախտումների մասին ահազանգեր են ստացվել: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ուրիշի փոխարեն քվեարկություններին, քվեաթերթիկների առևանգմանն ու լցոնմանը, ընտրատեղամասերից դուրս քվեարկությանը, ընտրողների ահաբեկմանը, ընտրատեղամասերում հերթերի գոյացմանը, բազմակի քվեարկությանը, լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտմանը:   Էջմիածին քաղաքում գործը հասել է թեկնածուներից մեկի առևանգմանն ու ահաբեկմանը, որին, ըստ ԶԼՄ-ների,  մեղսակից են գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու`  գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Քաղաքապետի պաշտոնի թեկնածուն, ում ծեծել էին, դեռ հիվանդանոցում է:   Ոստիկանությունն արդեն հաղորդել է, որ նյութեր են նախապատրաստվում դիտորդներից ու ԶԼՄ-ներից ստացված ահազագների առնչությամբ:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles