Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թևան Խողոսյան. Իշխանությունները հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում կօգտագործեն կեղծարարությունների ողջ զինանոցը

$
0
0
Արմինֆո. Տեղական մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանությունները փոխվելու մտադրոթյուն չունեն: Այս մասին սեպտեմբերի 19-ին կայացած մամոլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:  «ՏԻՄ ընտրություններում տեղ գտած կեղծիքների ու խախտումներ մասին բազմաթիվ տեղեկությունները խոսում են այն մասին, որ հրատապ բարեփոխումների մասին բոլոր հայտարարությունները դատարկ խոսքեր են: Հետևաբար, հոկտեմբերի 2-ին Վանաձորում և Գյումրիում կայանալիք ընտրություներում իշխանությունները կօգտագործեն կեղծարարությունների ողջ զինանոցը, հաշվի առնելով, որ ընտրությունները տեղի են ունենում երկու խոշորագույն և ընդդիմադիր տրամադրված քաղաքներում»,-ընդգծել է նա: Պողոսյանն ընդգծել է նաև, որ արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման համար Հայաստանում անհրաժեշտ է լիակատար իշխանափոխություն:   Իր հերթին, ՀԿ անդամ Լևոն Մարտիրոսյանը հայտարարել է, որ Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի բացակայության պատճառը չկայացած և չմիավորված ընդդիմությունն է: Նրա կարծիքով, իշխող կուսակցությունը շարունակում է մնալ ամենաազդեցիկ քաղաքական ուժը, գոյություն ունեցող ընդդիմադիր կուսակցությունները չեն կարող նրա հետ մրցակացել:  «Մրցակցելու համար նրանք չունեն համապատասխան ռեսուրսներ»,-հատարարել է նշելով, որ հենց դալ էլ հանդիսանում է ընդդիմության պարտության պատճառն ընրտրություններում: «Եթե անգամ նրանք հաղթել են որոշ ընտրատարածքներում, դա դեռ չի նշանակում, որ ինչ-որ ուժ են ներկայացնում»,-հայտարարել է նա, հավելելով, որ ընդդիմությունը միավորվելու փոխարեն անջատվում է: «Նրանք պետք է, վերջապես, գիտակցեն, որ մանր կուսակցույթուններն ուժ չեն ներկայացնում»,-ընդգծել է նա:   Նշենք, որ նախօրեին 37 համայնքներում տեղի ունեցավ ՏԻՄ առաջին փուլի ընտրությունները, որոնք, ըստ տեղական դիտորդների, ընթացան բազմաթիվ խախտումներով ու կեղծիքներով: Մասնավորապես, «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնույթունը և Transparency International կազմակերպությունը հաղորդում են, որ ընտրությունների նախօրեին, ինչպես նաև ընթացքում, ստացել են բազմաթիվ խախտումների վերաբերյալ ազդանշաններ: Մասնավորապես, խոսքը գնում է ուրիշի փոխարեն ընտրելու, քվեաթերթիկների հափշտակման և լցոնների, ընտրական տեղամասից դուրս ընտրելու, ընտրողներին վախեցնելու, ընտրատեղամասերում հերթերի կուտակումների, բազմակի քվեարկությունների, լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու փաստերի մասին:   Իսկ Էջմիածին քաղաքում գործը հասավ նույնիսկ քաղաքապետ, գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու` Կարեն Գրիգորյանի կողմից թեկնածուներից մեկին հափշտակելու և ահաբեկելու մասին, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Ծեծի ենթարկված թեկնածուն դեռ հիվանդանոցում

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles