Արմինֆո.Երևանում ընթանում է Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի լայնածավալ նախապատրաստություն:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, զորահանդեսի հերթական փորձը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին այն առնչությամբ, որ մայրաքաղաքի մի շարք ճանապարհներ փակ են լինելու:
Նախօրեին, զորահանդեսի առաջին փորձի ժամանակ ցուցադրվել են «Իսկանդեր» օպրետաիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, ինքնագնաց «Բուկ» հրթիռային համալիրներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանքներ, անօդաչու թռչող սարքեր, Մի-29 և Սու-25 ինքնաթիռներ: Հանրապետության հրապարակով անցել են բոլոր զորատեսակների ստորաբաժանումների զինծառայողներ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի իշխանությունները ծրագրել են աննախադեպ զորահանդես անցկացնել: Պաշտպանության նախարարության առջև խնդիր է դրվել ցուցադրել Հայաստանի զինված ուժերի ողջ հզորությունը: Զորահանդեսի նախապատրաստումն սկսվել է ավելի քան մեկ ամիս առաջ: Պետյբյուջեից հատակցվել է շուրջ երկու միլիարդ դրամ:
Սեպտեմբերի 21-ին ոստիկանությունը անվտանգության ապահովման նպատակով ստուգելու է բոլոր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել զորահանդեսին: Հրապարակի մուտքը կապահովվի Բուզանդի, Արամի, Աբովյան, Նալբանդյան փողոցների անցակետերից և կառավարության շենքին հարող զբոսայգու կողմից:
↧