Արմինֆո. Իրանը միշտ առաջարկել և հիմա էլ առաջարկում է իր միջնորդությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ԱՊԱ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փակ Այինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ներդրում կարող է ունենալ Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: ՙՍակայն, ներկայումս հակամարտող կողմերի ցանկությամբ միջնորդական այդ առաքելությունը վերապահված է այլ կառույցի: Կարծում ենք, որ միջնորդ կառույցները և երկրները պետք է ավելի ակտիվ գործեն խնդրի լուծման համար: Բնականաբար, Իրանը՝ որպես տարածաշրջանային երկիր, միշտ պատրաստ է իր դրական ներդրումն ունենալ հակամարտության կարգավորման գործում՚,- հայտարարել է դիվանագետը:
↧
Դիվանագետ. Իրանը միշտ իր միջնորդությունն է առաջարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
↧