Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ստեփանակերտ. Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ամեն կերպ փոխգործակցել ՄԱԿ-ի հետ

$
0
0
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ է ամեն կերպ փոխգործակցել այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպության հետ, ինչպիսին ՄԱԿ-ն է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի քննադատությանը՝ կապված ընթացիկ տարվա ապրիլից ղարաբաղյան հակամարտության գոտի այցելելու հնարավորության բացակայության հետ: Բաբայանը դրական դրական ազդանշաններ է տեսնում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի այս հայտարարության մեջ: ՙԿարծում եմ՝ քննադատությունն առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին, որտեղ բոլորը շատ լավ գիտեն, թե ինչպիսին է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը: Սակայն, ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, փորձել է գլխիվայր շրջել ամեն բան, և ողջ քննադատությունը Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա բարդել՝ ներկայացնելով ամեն բան այնպես, թե իբր հենց հայկական կողմն է խոչընդոտներ ստեղծում Լեռնային Ղարաբաղ այցելության համար: Սակայն ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հայտարարությունն ուշադիր ընթերցելու դեպքում տեսնում ենք, որ այն ավելի շատ ուղղված է ադրբեջանական, այլ ոչ թե՝ հայկական կողմին: Նման արձագանքով Ադրբեջանը ցույց է տալիս, որ արդեն պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետությունը՚,-գտնում է Բաբայանը: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նաև համագործակցելու ազդանշաններ է տեսնում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հայտարարության մեջ: ՙԿարծում եմ, որ այդ հայտարարության մեջ համագործակցության որոշակի ակնարկ կա ԼՂՀ իշխանություններին, և մենք պատրաստ ենք փոխգործակցել ՄԱԿ-ի հետ: Հիշեցնեմ նաև, որ 2004 թվականին ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղ, ծանոթացել մարդկանց կենղացին և կենսապայմաններին՚,- նշել է Բաբայանը: Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները բազմիցս այցելել են Լեռնային Ղարաբաղից փախստականների, այսպես կոչված, ճամբարներ , և շատ լավ տեղյակ են, թե իրականում ինչ են դրանք իրենցից ներկայացնում, և ովքեր են այնտեղ ապրում: Բաբայանը նշել է նաև, որ այսօր ամերիկյան Կոնգրեսում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի շուրջ լսումներ են տեղի ունենալու, և ադրբեջանական կողմի նման արձագանքը պաշտպանական ռեակցիա է այդ լսումներից առաջ: Բաբայանը համոզված է նաև, որ մոտ ապագայում ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը հանդես կգա Ադրբեջանի հասցեին ավելի կոշտ և հասցեական քննադատությամբ՝ այդ երկրում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված: ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանում, ափոսանք է հայտնել այն առնչությամբ, որ իր Վարչության աշխատակիցները Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսիա և Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորություն չունեն: ՙՄենք շարունակում ենք հաղորդումներ ստանալ խախտումների, այդ թվում՝ սպանությունների, կամայական ձերբակալությունների, կտտանքների, ազատ տեղաշարժի սահմանափակումների մասին՚,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ իր Վարչության ներկայացուցիչները 2016 թվականի ապրիլից հնարավորություն չունեն այցելել ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles