Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Շավարշ Քոչարյան. Խոսակցությունները, թե Հայաստանի նոր վարչապետն օտարերկրյա կադր է, անտեղի են

$
0
0
Արմինֆո. ՙԻ՞նչ է նշանակում օտարերկրյա կադր: Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՚,- ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանն այսպես է արձագանքել լրագրողների այն դիտարկմանը, որ նոր վարչապետ Կարեն Կարապետյանն օտարերկրյա կադր է:   ՙԽոսակցությունները, թե Հայաստանի նոր վարչապետն օտարերկրյա կադր է, անտեղի են: Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է: Իսկ որ նա ՀՀԿ անդամ չէ, դա ոչինչ չի նշանակում՚,- ասել է Քոչարյանը:   Միաժամանակ պատասխանելով այն հարցին, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին կփոխարինի Վիգեն Սարգսյանը՝ Քոչարյանը հայտարարել է, որ իր իրավասության մեջ չի մտնում մեկնաբանել նման հարցերը. կլինեն նշանակումներ՝ ամեն ինչ պարզ կդառնա:   Նշենք, որ, որոշ աղբյուրների համաձայն, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կնշանակվի արտգործնախարար, իսկ ներկայսի նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիա կուղարկվի՝ որպես դեսպան:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles