Արմինֆո. Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածու Արտակ Դավթյանը` ԱԺ քաղաքական ուժերի հետ հանդիպումից հետո:
Նրա ասելով, Հայաստանում ձերբակալված կամ կալանավորված ոչ մի անձ քաղաքական շարժառիթներով չի հետապնդվում, նրանց բոլոր գործողությունները համապատասխանում են ՀՀ ՔՕ-ով պատժելի հանցագործությունների:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի ընտրությունը տեղի կունենա խորհրդարանի աշնանային նստաշրջանում: Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անսպասելի հրաժարական էր տվել օգոստոսին` առողջական վիճակի առնչությամբ: Այժմ ենթադրվում է, որ նա կզբաղեցնի Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը` Յուրի Վարդանյանի փոխարեն:
↧