Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի նախագահը ձեռնամուխ է եղել «ժողովրդական համաձայնության» կառավարության ձևավորմանը, որը կարող է գլխավորել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը

$
0
0
Արմինֆո. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավատարիմ մնալով իր վերջին խոստմանը, ձեռնամուխ է եղել, այսպես կոչված, «ժողովրդական համաձայնության» կառավարության ձևավորմանը:   Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են իշխանությանը մոտ աղբյուրները, այդ նպատակով արդեն Երևան է կանչվել «Գազպրոմ Մեժռեգիոնգազի» գլխավոր տնօրենի ռազմավարության և զարգացման գծով տեղակալ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ըստ աղբյուրների, Հայաստանի նախագահը մտադիր է նրան առաջարկել գլխավորել «ժողովրդական համաձայնության» կառավարությունը: Թե ինչ ճակատագիր է սպասում ներկայիս վարչապետին` աղբյուրները չեն հաղորդում:   Փոփոխություններ տեղի կունենան նաև նախարարական կազմում: Այսպես, աղբյուրների համաձայն, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կնշանակվի արտաքին գործերի նախարար, իսկ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կուղարկվի Ֆրանսիա` որպես դեսպան: Չի բացառվում, որ Վիգեն Սարգսյանի փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, այդ դեպքում ԱԱԽ կներառվի պետության ղեկավարի աշխատակազմում:   Աղբյուրների համաձայն, առաջիկայում զբաղեցրած պաշտոնից կարող է զրկվել նաև Մաքսային ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը  կուղարկվի Վրաստան որպես դեսպան` Յուրի Վարդանյանի փոխարեն: Իսկ գլխավոր դատախազի պաշտոնի համար խորհրդարանի քվեարկությանը կներկայացվի գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի թեկնածությունը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles