Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թիվ 62 երթուղայինի վարորդն ավտոբուսի վրա փակցրել էր ՙՈչխար մի եղեք, վճարեք 100 դրամ՚ բովանդակությամբ թռուցիկը

$
0
0

 ՙՉենք վճարի 150 դրամ՚ շարժման ակտիվիստները գրանցեցին հետևյալ հաղթանակը:
Թիվ 62 երթուղայինի վարորդը սեփական նախաձեռնությամբ իր ավտոմեքենայի վրայից հանել էր ՙ150 դրամ՚ ցուցանակը և փակցրել. ՙՈչխար մի եղեք, վճարեք 100 դրամ՚ բովանդակությամբ ցուցանակը: 

Նշենք, որ առավոտյան թիվ 82 երթուղու վարորդը քաղաքացիներին տեղափոխում էր 100 դրամով, իսկ այնուհետև տեղեկություն ստացվեց, որ այդ երթուղին ամբողջությամբ անցել է ՙ100 դրամ՚ սակագնին: Նշենք նաև, որ այդ գիծը պատկանում է Հ խորհրդարանի պատգամավոր Սմվել Ալեքսանյանին:

Ակտիվիստները նաև հաղորդել են, որ 50 վարորդներ պատրաստ են սատարել այդ նախաձեռնությանը և սկսել գործացուլը:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության տեղեկությունների, Երևանի քաղաքապետարանը մտադիր է զիջել հասարակայնության ճնշումներին և քաղաքային տրանսպորտի սակագները 150 դրամից նվազեցնել մինչև 120 դրամ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles