Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փաստաբան. Դատախազությունը ԱՄՆ-ից կպահանջի Միրոնովի գործով նյութերը

$
0
0
Արմինֆո. ՌԴ Գլխավոր դատախազությունը հինգ օրվա ընթացքում հարցում կուղարկի ԱՄՆ Արդարադատության նախարարություն՝ պահանջելով ռուսական կողմին տրամադրել Սերգեյ Միրոնովի գործով նյութերը, ով վերջերս ԱՄՆ հարցումով ձերբակալվել էր Հայաստանում՝ զենքի վաճառքի կասկածանքով: Այդ մասին հայտնում է ՙԻզվեստիա՚ թերթը՝ վկայակոչելով Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանին:   ՙՄենք հնարավոր բոլոր միջոցներով կփորձենք պարզաբանումներ ստանալ ամերիկյան կողմից, թե ինչ է իրականում տեղի ունեցել Հայաստանում: Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է, քանի որ Միրոնովն արդեն Ռուսաստանի տարածքում է: Սկզբում պետք է հասկանալ, թե արդյոք Միրոնովը միջազգային հետախուզման մեջ է գտնվում: Այնուհետև ՌԴ Գլխավոր դատախազությունն իրավունք ունի դիմել ամերիկյան կողմին՝ Միրոնովի գործով նյութերն ուղարկելու խնդրանքով՚,- փաստաբանի խոսքերը մեջ է բերում թերթը: Ներսիսյանը նշել է, որ եթե Միրոնովը մեղավոր է, նրան պատժի կենթարկեն Ռուսաստանում:   Հիշեցնենք, որ 30-ամյա ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը ձերբակալվել էր «Զվարթնոցե միջազգային օդանավակայանում օգոստոսի 27-ին: Ըստ ՀՀ ոստիկանության հաղորդագրության, ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ 2016 թվականի մայիսի 11-ից հայտարարվել է միջազգային հետախուզում: Միրոնովն ամերիկյան իրավապահ մարմինների կողմից մեղադրվում է մի շարք հանցագործությունների մեջ, մասնավորապես՝ ԱՄՆ Քրեական օրենսգրքի 371, 2778, 3155, 3551, 1956 հոդվածների հատկանիշներով: Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սերգեյ Միրոնովի ժամանակավոր ձերբակալության առնչությամբ դատախազության միջնորդությունը (ԱՄՆ միջնորդությամբ): Ռուսաստանցի քաղաքական գործիչները գտնում են, որ ՌԴ քաղաքացու հանձնման առնչությամբ Հայաստանին ուղղված ԱՄՆ պահանջը հակասում է միջազգային նորմերին:   Օգոստոսի 31-ին Սերգեյ Միրոնովը լքել է Հայաստանի տարածքը և գտնվում է Մոսկվայում: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հանդես է եկել այդ միջադեպի առնչությամբ կոշտ հայտարարությամբ. ՙԱՄՆ պարզապես հետապնդում է մեր քաղաքացիներին արտասահմանում: Մենք մեր հայրենակիցներին բազմիցս զգուշացրել ենք այդ մասին: Այդ գործողություններով ոչ միայն խոչընդոտներ են ստեղծվում ռուս-ամերիկյան հարաբերություններ նորմալացմանը, այլ դրանք նաև հակասում են պետությունների խաղաղ գոյակցման հիմնարար սկզբունքներին: Գտնում եմ, որ դա հակառուսական գլոբալ վրեժխնդիր քարոզարշավի մի մասն է, որն իրականացնում է ԱՄՆ-ն»,-եզրափակել է Զախարովան:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles