Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել կուսակցության անդամների նկատմամբ քրեական հետապնդումները

$
0
0

«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է դադարեցնել կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումները: Այս մասին է ասված կուսակցության հայտարարության մեջ:

 

«Բացի այդ, դատարանը ամբողջապես չի չեղարկել դատական գործերը, չնայած, որ քաղաքացիները մասնակցել են Սահմանադրությամբ լիազորված խաղաղ բողոքի ակցիաների, մեղադրող կողմը նրանց պարզապես ազատ է արձակել գրավի դիմաց՝ շարունակելով նրանց նկատմամբ հետապնդումը: Մինչդեռ, ոստիկանության կողմից ցուցաբերած դաժանության հարյուրավոր դեպքեր մնում են անպատիժ: «Ժառանգությունը» պահանջում է հրաժարվել իր անդամների դեմ ներկայացրած շինծու մեղադրանքներից և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանին»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ: Ընդգծվում է նաև, որ քաղաքական հետապնդումն ստիպեց «Ժառանգությանը» կասեցնել իր ընտրարշավները  Գյումրի և Վանաձոր քաղաքներում, որտեղ ավանդաբար կուսակցությունն ունեցել է էական աջակցություն:

 

Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Հովսեփ Խուրշուդյանը ոստիկանության կողմից ձերբակալվել էին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ շենքի գրավման օրերին տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ: Երեքն էլ մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով («զանգվածային անկարգությունների կազմակերպում, որն ուղեկցվել է բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացումով կամ վնասումով, հրազենի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի գործադրումով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով»): Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, բայց Վերաքննիչ դատարանը նրանց ազատ արձակեց գրավի դիմաց:

 

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Հայաստանի 5 մարզերում և 317 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Մնացած համայնքներում ընտրությունները կանցկացվեն մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, կախված այն բանից, թե երբ կավարտվեն ավագանում ներկայիս ղեկավարների լիազորությունների ժամկետները:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles