Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում՚ գործունեության տեսակը դառնում է լիցենզավորման ենթակա

$
0
0

ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում հավանության է արժանացել «Շահումով խաղերի և խաղատների մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծը:

 

Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքով, որի համաձայն «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումե գործունեության տեսակը դառնում է լիցենզավորման ենթակա` նախկին պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն: Հիմնավորման համաձայն՝ մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումըե համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ, ինչպես «Շահումով խաղերի և խաղատների մասինե այնպես էլ «ՓԼ/ԱՖ  դեմ պայքարի մասինե ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանության մասով: Կարգավորման նպատակն է մեկ  միասնական մոտեցում ցուցաբերել շահույթ հետապնդող  շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ:  Մասնավորապես՝ «Շահումով խաղերի և խաղատների մասինե ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles