Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ուկրաինացի քաղաքական գործիչ. Մայդանում արյունալի ջարդը մեկուսացնում է Յանուկովիչին Եվրոպայից և ԱՄՆ-ից`լիակատար կախվածության մեջ գցելով նրան Ռուսաստանից

$
0
0

 Վիկտոր Յանուկովիչը փաստորեն Կրեմլի կողմից մեկուսացվել է Ուկրաինայի կառավարումից: Եվ Կիևում գործում են ՌԴ ռազմավարական և օպերատիվ շտաբերը, որոնք Ուկրաինայի պետական կարգի քանդմանն ուղղված աշխատանք են տանում, առցանց հարցազրույցի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ուկրաինացի հասարակական-քաղաքական գործիչ Օլեգ Ռիբաչուկը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:  
ՙ

Ուկրաինացի ուժայիններին բնորոշ չէ խաղաղ ցուցարարներին ցրելու այն ոճն ու դաժանությունը, որը մենք առաջին անգամ զգացինք: Մայդանում արյունալի ջարդը, հրազենի, նռնակների օգտագորոծումը մեկուսացնում են Յանուկովիչին Եվրոպայից և ԱՄՆ-ից`լիակատար կախվածության մեջ գցելով նրան Ռուսաստանից: Շատ փորձագետներ պնդում են, որ Մայդանում իրավիճակի նմատմամբ վերահսկողությունը ռուսական հատուկ ծառայություններին հանձնելը Կրեմլի կողմից Յանուկովիչին 15 մլրդ վարկի տրամադրման պայմաններից մեկն է եղել՚,- ընդգծել է նա: 

Նրա խոսքով, Յանուկովիչին վստահության լիմիտը սպառվել է, սակայն ուկրաինացիների մեծ մասը հասկանում է, որ իշխանության հետ երկխոսությունն այլընտրանք չունի: Այդ պատճառով դեռևս շարունակվում են նախագահի և ընդդիմության առաջնորդների միջև բանակցությունները: Միաժամանակ ցուցարարները լի են մինչև վերջ պայքարելու վճռականությամբ, քանի դեռ պաշտոններից չեն հեռացվել ու պատժվել արյունահեղության մեղավորները: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles