Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ կառավարությունն առայժմ չի պատրաստվում վաճառել պետական գանձարանի թանկարժեք մետաղներն ու քարերը

$
0
0

ՀՀ կառավարությունն առայժմ չի պատրաստվում վաճառել պետական գանձարանի թանկարժեք մետաղներն ու քարերը: Այս մասին կառավարության այսօր կայացած նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ սարգսյանը, մեկնաբաբելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը:

 

«Անցյալում նման որոշում եղել է, բայց մենք այն չենք կատարել, քանի որ համաշխարհային շուկայում գներն իջնում են: ԶԼՄ-ներոմ եղան հրապարակումներ, որ մենք վաճառում ենք ոսկին և քարերը: Հայտարարում եմ, ընդհակառակը, մենք որոշել ենք առայժմ չվաճառել»,-ասել է նախարարը: (2012 թվականին կառավարությունը որոշել էր մինչև 2013 թվականի ավարտը վաճառել պետական գանձարանի թանկարժեք մետաղներն ու քարերը):

 

Հատկանշական է, որ երեկ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ կառավարությունը որոշել է մինչև 2015 թվականի ավարտը վաճառել Պետական գնձարանում գտնվող 67.3 կգ ոսկին, 43.7 կգ արծաթեղենը, 873.9 կարատ ադամանդները և 762 կարատ ալմաստները:

 

Նշենք, որ 2003 թվականին ՀՀ ԿԲ, որն այն ժամանակ գլխավորում էր ՀՀ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, վաճառեց 1.4 տոննա պահուստային ոսկին: Վաճառքի պահին մեկ տրոյական ունցիա ոսկու գինը կազմել էր 400 դոլար: Այն ժամանակ Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 1 մլրդ.դոլար: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles