Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սերգեյ Շոյգուն Բաքվում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը

$
0
0

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ  Սերգեյ Շոյգուն կարճատև աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան, որի ընթացքում կղմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

 

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, լկայակոչելով  է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին, օգոստոսի 14-15-ը Բաքվում ՌԴ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Ադրբեջանի իր պաշտոնակից Զակիր Գասանովի հետ: «Կողմերը կքննարկեն երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: ԿԿայանա կարծիքների փոխանակություն Լեռնայինն Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ», - հավելել է Կոնաշենկովը:

 

Նաև նախատեսվում է, որ Շոյգուին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles