Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բնապահպանության նախարարությունը հերքում է Շիկահողի արգելոցում ծառահատման մասին տեղեկատվությունը

$
0
0

Բնապահպանության նախարարությունը հերքում է Շիկահողի արգելոցում ծառերի հազվագյուտ տեսակների հատման մասին տեղեկատվությունը:

 

Ինչպես ասվում է նախարարությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հայտարարությունում, «Շիկահող» պետական արգելոցում ծառեր ընդհանրապես  չեն հատվել: Հատումներ իրականացվել են «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող պահաբաժնում` ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան, ինչի մասին է վկայում նաև «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ տնօրենի հարցմանն ի պատասխան ուղարկված «Արցախանտառ» ՊՈԱԿ տնօրենի գրությունը: 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱրմԻնֆո-ն տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ Շիկահողի արգելոցում հատվել է հազվագյուտ տեսակի 30 ծառ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles