Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ

$
0
0

Տեղի է ունեցելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, ՀՀ ղեկավարը Ռուսաստան է ժամանել աշխատանքային այցով, Վլադիմիր Պուտինի հրավերով:

 

Ողջունելով իր հայ գործընկերոջը, ՌԴ նախագահն ասել է. «Հայաստանը մեր ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, և մենք հետևողականորեն կառուցում ենք  մեր դաշնային հարաբերությունները, ընդ որում, բոլոր զգայուն ուղղություններով, այդ թվում նաև միջազգային ասպարեզում: Ես առաջին հերթին նկատի ունեմ ԱՊՀ տարածքում - այստեղ մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ում, իսկ այժմ նաև Եվրասիական միությունում: Ի դեպ, շատ ուրախ եմ նշել, և ուզում եմ շնորհավորել ձեզ, քանի որ տեսա անցյալ տարվա տվյալները, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո, որ ձեզ մոտ ՀՆԱ-ն աճել է 10%, ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հուսով եմ, որ այդ դրական դինամիկան կշարունակվի: Մենք ունենք երկկողմ բնույթի նաև շատ այլ հարցեր: Այնպես որ, շատ ուրախ եմ տեսնել ձեզ: Բարի գալուստ»:

 

Իր հերթին, Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը, նշելով, որ ուրախ է հերթական հանդիպմանը: «Ավանդաբար այնպես է ստացվել, որ տարվա այս փուլում մենք հանդիպում ենք, որպեսզի քննարկենք մեր դաշնային հարաբերությունների վիճակը, կարծիքներ փոխանակում ամենաարդիական և երկկողմ ու տարածաշրջանային հարցերով: Եվ իհարկե, որպեսզի քննարկենք այն պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք ձեռք ենք բերել ավելի վաղ: Հաճույքով ուզում եմ նշել, որ, չնայած տնտեսությունում առկա տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին, վեց ամսվա ընթացքում մեր ապրանքաշրջանառությունն աճել է 12%, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է գրեթե 90%, կիսամյակում հասելով փաստորեն պատմական մաքսիմոմին: Դա, իհարկե, շնորհիվ այն հնարավորությունների, որը մեզ ընձեռեց ԵԱՏՄ-ն: Իհարկե, դա շատ լավ է: Այդ ժամանակահատվածում, իհարկե, տեղի ունեցան նաև պարձրաստիճան պաշտոնյաների ինտենսիվ փոխայցելություններ, և, սկզբունքորեն, երկկողմ հարաբերություններում մենք չունենք որևէ լուրջ խնդիրներ, բոլոր հարցերն օպերատիվորեն լուծվում են», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

 

Նա իր անձնական երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի նախագահին, այն ջանքերի համար, որ Ռուսաստանը ներդնում է ԼՂ հակամարտությնա կարգավորման դիվանագիտական կարգավորման քաղաքականությունում: «Եվ, իհարկե, այստեղ, շատ ու շատ կարևոր է, որպեսզի կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրանց»: Ինչպես տեղեկացրել է Պուտինը, «Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիի հետ հանդիպման ընթացքում մենք, իհարկե, չէինք կարող շրջանցնել այդ սուր թեման, որը դուք նշեցիք - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Բնականաբար, ուրախությամբ ձեզ կտեղեկացնեմ Բաքվում կայացած մեր զրույցների արդյունքների մասին»: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles