Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործը հանձնվել է դատարանին

$
0
0

ARMENIA տեղեկատվական պորտալի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործը հանձնվել է դատարանին: Այս մասին Կիվիրյանը նշել է ֆեյսբուքյան իր էջում:

 

«Նոր Հայաստանի Գխավոր դատախազությունից ստացա գրություն այն մասին, որ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված թիվ 14142513 քրեական գործն ըստ մեղադրանքի Արգիշտի Գեորգիի Կիվիրյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»: Դե ինչ, շարունակենք պայքարը դատարանում, ընդդեմ ոստիկանության բռնապետության...»,-գրում է ակտիվիստը:

 

Նշենք, որ Կիվիրյանի և ոստիկանների միջև միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի վերջին, Կոմիտաս 5 հասցեում գտնվող բնակելի համալիրի շինարարության դեմ բողոքի ակցիայի ընթացքում: Ակտիվիստը դաժան ծեծի էր ենթարկվել, սակայն քրեական գործը հարուցվեց ոչ թե այդ փաստով, այլ ոստիկանի հայտարարույթան հիման վրա, իբր, Կիվիրյանը ոստիկանին վիրավորել և հարվածել էր: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles