Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հարցով Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի կապակցությամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ

$
0
0

 Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հարցով Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի կապակցությամբ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը, քննարկման հետագա ընթացքի մասին կտեղեկացվի լրացուցիչ: 

 

Ավելի վաղ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նամակով դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում:

 

Խմբակցությունը հիշեցնում է, որ Արմեն Մարտիրոսյանն ու Դավիթ Սանասարյանը երկու ամսով կալանավորվել են, որով խոչընդոտվել է խմբակցության գործունեությունը: «Հաշվի առնելով խմբակցության փոքրաթիվ  կազմը՝ նրանցից յուրաքանչյուրի  ներկայությունն ու մասնակցությունը  խմբակցության գործունեությանը  շատ արժեքավոր է: Հետևելով   նրանց փաստաբանների  հիմնավորումներին՝ «Բարև Երևանը» համոզմունք է հայտնում, որ  Արմեն Մարտիրոսյանի և  Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում  իրենց  քաղաքական հայացքների համար, որը  հակասահմանադրական է: Նրանք  երևանցիների կողմից ընտրված  անձինք  են,  և նրանց կալանավորմամբ   խոչընդոտվել է  քաղաքացիների  նկատմամբ իրենց  պարտավորությունների իրականացումը, որն  իրեն    ժողովրդավարական հռչակած  երկրի  համար անհամատեղելի  երևույթ է», - նշվում է խմբակցության հաղորդագրությունում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles