ԱմերիկյանThe Huffington Post պարբերականն անդրադարձել է Երևանի վերջին իրադարձություններին, ստեղծված իրավիճակի պատճառներին ու հետևանքներին, որն ստեղծվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից և ազատումից հետո:
«Երևանում ավարտվեց ՊՊԾ գնդի գրավումը և այն իրականացրած խմբի 32 անդամները հանձնվեցին իօշխանություններին»,-ասված է իրավապաշտպան Արմինե Սահակյանի հոդվածում: Հեղինակն ընդգծում է, որ խմբի ընդամներն ստանում էին հասարակական աջակցություն, ինչը, նրա խոսքով, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի վայելում հայերի մեծամասնության վստահությունը: «Եկել է նրա հեռանալու ժամանակը»,-գրում է հեղինակը, նշելով, որ Սարգսյանը, հնարավոր է, փորձում էր սևացնել խմբի անդամներին, օգոստոսի 1-ին ելույթ ունենալով հասարակության, իշխանությունների և հոգեվոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, և նրա ելույթում հայերը տեսան այն հնարքները, որոնց միջոցով փորձ արվեց նվազեցնել հասարակական զայրույթը:
Ըստ հեղինակի, հայերին անհանգստացնում է այն փաստը, որ գնդի շենքն ազատելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը կանչվեց Մոսկվա, որտեղ օգոստոսի 10-ին պետք տեղի ունենան բանակցությունները Հայաստանի և Ռուսաստանի միջև: «Հայաստանի բնակչությունը դեռ չի մոռացել, որ այդպիսի մի հանդիպում էլ տեղի էր ունեցել 2013 թվականին, երբ Պուտինը Սարգսյանին ուղղակի հրամայեց հրաժարվել եվրոասոցիացիայից և մտնել Եվրասիական միություն»,-ասված է հոդվածում:
Պարբերական գրում է, որ ստեղծված սարսափի մթնոլորտն անհիմն չէ, քանի որ «բոլորին է հայտնի Պուտինի վերաբերմոնքը գունավոր հեղափոխություններին, և եթե Սարգսյանն ուզում է մնալ իր պաշտոնում, ապա պետք է ամենայն դաժանությամբ ճնշի իր դեմ ցանկացած ապստամբություն»: Ըստ հեղինակի, հնարավոր է, որ դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ նախագահի օգոստոսի 1-ի ելույթում հնչեցին հաշտության, ինչպես նաև սպառնալիքի նոտաներ, որտեղ հայտարարվեց ժողովրդական վստահության կառավարության ձևավորման պլանների, ինչպես նա այն մասին, որ ԼՂՀ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:
Ժողովուրդը չարացած է, խաղաղ ցուցարարների և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության կողմից ոչ համարժեք ուժի կիրառումից, նշում է պարբերականը: Հեղինակը նշում է, որ չնայած նախագահն իր ելույթում ներողություն խնդրեց լրագրողներից, այնուամենայնիվ, նրա խոսքում նկատվոմ էր նաև սպառնալիք: Պարբերականը նշում է ՀՀ նախագահի ուղերձի այն մասերը, որտեղ նա խոսում է այն մասին, որ իշխանությունները թույլ չեն տա ապակայունացնել իրավիճակը բողոքի նման ակցիաների միջոցով, իսկ անցկացման դեպքում դրանք կճնշվեն:
Վերջում հեղինակը գալիս եզրակացության, որ ժողովրդի համար լավագույն նվերը կարող է լինել Սարգսյանի հայտարարությունն իր հեռանալու մասին: