Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Անելիք Բանկի արդեն երրորդ մասնաճյւողն է սկսում աշխատել երկարացված ռեժիմով` «ԱՐԱԲԿԻՐ» մասնաճյուղը կաշխատի մինչև ժամը 19:45

$
0
0

 Անելիք Բանկի «Արաբկիր» մասնաճյուղը, երկուշաբթիից ուրբաթ օրերին կաշխատի երկարացված ռեժիմով՝ մինչև երեկոյան 19:45: Մասնաճյուղն աշխատելու է նաև շաբաթ օրերին` ժամը 10:00-ից մինչև 14:00-ն: 

 

«Երբեմն մեր հաճախորդները, իրենց աշխատանքային գրաֆիկի պատճառով, հնարավորություն չեն ունենում այցելել բանկ մինչև աշխատանքային օրվա ավարտը և կատարել անհրաժեշտ գործարքներ: Խնդրին լուծում տալու համար և մեր հաճախորդներին առավել հասանելի լինելու ու նրանց ժամանակը խնայելու նպատակով, որոշվել է, որ Անելիք Բանկի ևս մեկ մասնաճյուղ՝ «Արաբկիրը» կաշխատի երկարացված ռեժիմով»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և նշել, որ «Արաբկիրը» Անելիք Բանկի 3-րդ մասնաճյուղն է, որ աշխատում է երկարացված ռեժիմով: «Մեր «Մալաթիա» մասնաճյուղն աշխատում է մինչև ժամը 20:00-ը, իսկ «Տիգրան Մեծ» մասնաճյուղերը՝ մինչև 19:00-ն»,- ասել է Ա. Մարտիրոսյանը:

 

Հիշեցնենք, որ մասնաճյուղային ցանցի աշխատանքի բարելավման ռազմավարության շրջանակներում, Անելիք Բանկի հինգ մասնաճյուղեր՝ «Տիգրան Մեծ», «Բաղրամյան», «Մալաթիա», «Դավթաշեն» և «Գյումրի», աշխատում են նաև շաբաթ օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն:

 

Ընդհանուր հաշվով Անելիք Բանկն ունի 13 մասնաճյուղ, որից 7-ը տեղակայված է Երևանում, իսկ 6-ը` մարզերում:

 

Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրեց 100%-ի:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles