Ազատության հրապարակից մեկնարկել է երթը Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթր մի քանի հարյուր մասնակիցներ, նախնական տվյալների համաձայն, շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ՝ վանկարկելով՝ «համախմբում»:
Ցուցարարները բոլորին կոչ են անում միանալ իրենց «հանուն արդարության պայքարին»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրեբունի վարչական շրջանում ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռեր» զինված խմբավորման ներկայացուցիչները մտադիր են զենքը վար դնել եւ դուրս գալ այնտեղից: Այնուհետու ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է: