Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ցուցարարներն Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ

$
0
0

Ցուցարարներն Ազատության հրապարակից երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Ինչպես Ազատության հրապարակում հարթակից հաղորդել է Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը, երթուղին անցնելու է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ: Հետո կորոշվեն հետագա գործողությունները:

Նշենք, որ ցուցարարները երկար ժամանակ չէին կարողանում կողմնորոշվել երթուղու առնչությամբ, շատերը մտադիր էին ուղղվել դեպի Խորենացի փողոց, սակայն նախապատվությունը տրվել է Երեւանի փոքր կենտրոնում երթի անցկացմանը: Հազարավոր ցուցարարներ երթի են դուրս եկել՝ հնչեցնելով հայրենասիրական երգեր:

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles