Ոստիկանության գրավված ՊՊԾ գնդի տարածքում պարբերաբար փոխհրաձգություն է ծագում:
Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԶԼՄ-ների հետ աշխատանքի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, չնայած իրավապահների պահանջներին, գնդի գրավված տարածքում գտնվող զինյալները շարունակել են հրաձգությունը: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են խմբի ևս երկու անդամներ, որոնց պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվում:
Նա նաև հիշեցրել է, որ մի քանի ժամ առաջ «Սասնա Ծռերի» նախաձեռնած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել էր խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: