Հայաստանի իշխանությունների բռնի գործողությունները հրահրում են ժողովրդական անհնազանդության ալիք: Այսօր մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հակաճնժամային խորհրդի ներկայացուցիչ Անդրեաս Ղուկասյանը:
Նրա ասելով, միայն ձերբակալվածների ազատ արձակումը կարող է լիցքաթափել երկրում առկա իրավիճակը: Նա նաև քաղաքացիներին կոչ է արել այսօր 19:30-ին հավաքվել Ազատության հրապարակում:
Խորհրդի մեկ այլ ներկայացուցիչ` երգահան Եղիշե Պետրոսյանն, իր հերթին, հայտարարել է, որ իշխանությունները փորձում են կրկնել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները և բոլոր հարցերը լուծել արյան գնով: «Սակայն մենք չենք կարող դա թույլ տալ, քանի որ դա երկիրը ևս 50 տարով հետ կգցի», - հայտարարել է նա: Ընդ որում Պետրոսյանն ընդգծել է, որ երկրում ժողովրդական դժգոհության ալիքի վրա իշխանափոխության իրականացումը շատ դժվար կլինի, քանի որ ոստիկանությունը անվերապահորեն ծառայում է ռեժիմին: Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, որ հակաճգնաժամային խորհուրդը մշակում է իշխանությունների նկատմամբ ժողովրդի անարյուն հաղթանակի եղանակներ: