Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Սասնա ծռեր՚ խմբավորման անդամներն ազատ են արձակել վերջին երկու պատանդներին՝ Եղիազարյանին և Օսիպյանին

$
0
0

«Սասնա ծռեր՚ խմբավորման անդամներն ազատ են արձակել վերջին երկու պատանդներին՝ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Այդ մասին հայտնում են ԶԼՄ-ները, տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա:

 

Առավոտյան զինված խմբի անդամները կամովին ազատ էին արձակել երկու պատանդ ոստիկանների:

 

Ավելի վաղ «Սասնա ծռեր՚ խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանիե մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, որ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: ՙԵրկու ոստիկաններին հիմա ենք ազատ արձակում, մյուս երկուսին՝ գեներալին և գնդապետին՝մամուլի կետը բացելու պահին»,-ասել էր Վարուժան Ավետիսյանը:

 

Իշխանությունները համաձայնել են այդ պահանջին, և սպասվում է, որ շուտով կկազմակերպվի նման հանդիպում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles