Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙՍասնա ծռերի՚ համակիրները կրկին հավաքվել են ոստիկանների կողմից շրջափակված Խորենացի փողոցում

$
0
0

Ոստիկանների կողմից շրջափակված Խորենացի փողոցում կրկին հավաքվել են ՊՊԾ շենքը գրաված ՙՍասնա ծռեր՚ խմբավորման համակիրները:

 

Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, մարդիկ ՙՍասնա ծռերին՚ աջակցող կարգախոսներ են հնչեցնում, համանման բովանդակությամբ պաստառներ թափահարում: Խորենացի-Քրիստափոր փողոցների խաչմերուկում շարունակում են մարդիկ հավաքվել, ոմանք դատարկ արկղեր են բերում իրենց հետ՝ ամենայն հավանականությամբ բարիկադներ կառուցելու նպատակով: Ոստիկանական շղթայից այն կողմ կանգնած բեռնատարների հետևում ջրցան մեքենաներ են հայտնվել:

 

Հուլիսի 17-ին իրենց «Սասնա ծռեր» անվանող ջոկատի զինված խումբը, բաղկացած 26 հոգուց, գրավել է Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Գրավման ընթացքում զոհվել է մեկ բարձրաստիճան ոստիկան, ևս 4-ը վիրավորվել են: Այսօր պատանդ են պահվհում չորս ոստիկաններ, որոնց թվում է նաև մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Գնդի տարածքը և հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանական ուժերի կողմից:

 

Հուլիսի 19-ի երեկոյան  Սարի թաղում տեղի են ունեցել բախումներ բնակիչների և ոստիկանների միջև, ինչի արդյունքում վիրավորված 4 ոստիկանների տեղափոխել են հիվանդանոց: Սարիթաղցիները բացահայտ աջակցություն են հայտնել «Սասնա ծռերին» Եվ, չնայած այն հանգամանքին, որ անցած գիշերը հանգիստ է եղել գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտ, դրան հարող տարածքում գիշերն անցկացրել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր սատարում են «Սասնա ծռերին»: Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Սասնա ծռերի» տարածած հայտարարության համաձայն, նրանք պահանջում են ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles