Արևելքի և Արևմուտքի միջև կարևորագույն հաղորդակցություննները ներկայումս անցնում են Հարավային Կովկասով, և այդ հաղորդակցությունների մի մասը կարող է անցնել նաև Հայաստանով, մյուս մասը – Ադրբեջանով և Թուրքիայով: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով, ապրանքների փոխադրումը տեղի է ունենում ամենաանվտանգ ուղիներով, այնտեղ, որտեղ քաղաքական պրոբլեմները չեն խոչընդոտում տնտեսական հարցերին: «Շատ դեպքերում, իհարկե, տնտեսությունը խառնվում է քաղաքականությանը, անվտանգության հարցերը դիպչում են տնտեսությանը, քաղաքականությանը և այլն: Այսինքն, չկան զուտ մաքուր, բյուրեղյա, ստերիլ տնտեսական հարցեր: Մենք, անկասկած, ուզում ենք, որպեսզի Հայաստանը դառնա տարանցիկ ուղի, և ոչ միայն ուզում ենք, այլ նաև հսկայական աշխատանք են կատարում այդ ուղղությամբ»,-նշել է նախագահը:
Ներկայումս իրականացվում է Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր տնտեսական ծրագիրը, որը Վրաստանը կապում է Իրանի հյուսիսին, Հյուսիս-Հարավա մայրուղիով: ինչպես նշել է նախագահը, ծրագրի իրականացումը թույլ կտա կրճատել ճանապարհի տևողությունը, և ապրանքներն Արևելքից ավելի արագ կհասնեն սևծովան նավահանգիստներ: Այս առումով նախագահը նշել է, որ անհրաժեշտ է խաղաղ գոյակցում, անկախ կրոնից: