Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ակտուալ է հայ ժողովրդի համար: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՙԱյժմ Հայաստանը և հայ ժողովուրդը շատ ակտուալ հարց ունեն` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՚,- ասել է Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նրա խոսքով, այդ իսկ պատճառով «ՀԱՊԿ ԱԳՆԽ շրջանակում Սերգեյ Լավրովը երկկողմ հանդիպումներ է ունենում, մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ կարգավորումը հաջողությամբ պսակվի՚: Զախարովան ընդգծել է, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի միջնորդական դերին Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի կարգավորման հարցում:
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: