Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ջոն Էվանս. Եկել է ժամանակը, որպեսզի Արցախը նստի բանակցությունների սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը

$
0
0

Եկել է ժամանակը, որպեսզի Արցախը նստի բանակցությունների սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

 

Նա նշել է, որ ինքը բանակցային գործընթացում անմիջական մասնակցություն չունի, բայց ուշադիր հետևում է ընթացքին: «Ես միշտ հետևում եմ բանակցույթունների ընթացքին, որոնք վարում են իմ գործընկերները, այդ թվում նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը միշտ ընդգծում է, որ պրոբլեմը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Աձամբ ես գտնում եմ, որ Արցախն արդեն պետք է որպես անկախ պետություն նստի բանակցությունների սեղանի շուրջ և ներկայացնի իր շահերը: 1994 թվականի հրադադարի պայմանագրի ներքո կար նաև Արցախի ստորագրությունը, որը հանդես էր գալիս որպես բանակցությունների լիիրավ կողմ: Կարծում եմ, որ այժմ ամենահարմար ժամանակն է, որպեսզի Արցախը նույն ձևաչափով կրկին միանա բանակցային գործընթացին և ունենա մասնակցության իր մասնաբաժինը: Միայն այդ դեպքում կարող են ապահովվել առաջընթացի պայմանները»,-նշել է դիվանագետը:

 

Հիշեցնենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի պատվիրակության կազմում Ջոն Էվանսը գտնվում է Արցախում: Պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և վարչապետ Արայիկ Հարությունյանը: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևն արդեն հայտարարել է, որ ԼՂՀ մեկնելու համար ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը կընդգրկվի Ադրբեջանի «սև ցուցակում»: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles