Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թուրքագետ. Անկարան արդեն վաղուց սպառել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու հնարավորությունը

$
0
0

Անկարան արդեն վաղուց սպառել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու հնարավորությունը: Հունիսի 27-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարիք է հայտնել թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

 

Նրա ասելով, դրա վառ օրինակը Թուրքիայի պասիվ հակազդեցությունն է Հռոմի Ֆրանցիսկոս պապի Հայաստանում արած հայտարարություններին: «Թուրքիան Հռոմի պապի նկատմամբ ներգոծության լծակներ չունի, և դա հաստատվում է այն փաստով, որ Ֆրանցիսկոսը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում շեղվեց սահմանված արարողակարգից և մի քանի անգամ արտաբերեց Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը», - նշել է նա: Չաքրյանը հավելել է, որ Պոնտիֆիկոսը նաև ցանկանում է հայ և թուրք ժողովուրդների հաշտեցում, և հենց դրան էր նվիրված նրա աղոթքը Երևանի Հանրապետության հրապարակում:

 

Թուրքագետն անդրադարձել է նաև հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի ընդունմանը, ընդգծելով, որ դա կարևորագույն քայլերից մեկն էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին: «Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիան մարտնչել է Եռյակ դաշինքի կողմից (Գերմանիա, Ավտսրոհունգարիա և Իտալիա – խմբ.), իսկ այժմ դեմ է գնում դաշնակցի համոզմունքներին, ժխտելով Հայոց ցղեասպանությունը, և դա այն դեպքում, երբ Բունդեսթագը ճանաչեց ոչ միայն ցեղասպանության փաստը, այլև այդ իրադարձությունների համար սեփական պատասխանատվությունը», - եզրափակել է Չաքրյանը:

 

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հունիսի 24-26-ը Հայաստան այցի շրջանակում հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում երկու պետությունների ղեկավարները հանդես եկան հայտարարություններով: Ուշագրավ է, որ Հայաստանի նախագահի նստավայրում իր ելույթում Հռոմի սրբազան քահանայապետը, շեղվելով ելույթի նախնական տեքստից, մի քանի անգամ արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը՝ խոսելով 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձրությունների մասին Դա հակազեցություն հարուցեց Թուրքիայում: Հռոմի պապը նաեւ այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Նա նաեւ այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտոտ եւ գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ մեկնեց Գյումրի, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի Պապը նաև այցելեց Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի ունեցավ էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք՝ երկու եկեղեցիների ղեկավարների մասնակցությամբ: Իսկ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Հռոմի սրբազան քահանայապետը հանդիպեց Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, մասնակցեց Ս. Պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը ստորագրեցին համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք մատուցեցին Խոր Վիրապի վանքում եւ ճերմակ աղավնիներ բաց թողեցին Արարատի ուղղությամբ: Ինչպես լրագրողների հետ զրույցում խոստովանեց Պապի ներկայացուցիչ կարդինալ Լոմբարդին, Պոնտիֆիկոսը Հայաստանում իրեն զրում էր ինչպես տանը: 

 

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ էր մատուցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ, որի ընթացքում 20-րդ դարի առաջին ցեղասպանություն էր որակել 1,5 միլիոն հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles