Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի նախագահը ողջ աշխարհի հայերին միասնության կոչ է հղում՝ ժողովրդի համար հիմնարար երեք հարցերը լուծելու գործում

$
0
0

 Հայաստանը ուժեղ է իր սփյուռքով, և սփյուռքը կենսունակ է Հայաստանով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ռադիո Վատիկան»-ով հեռարձակված հարցազրչույում:

 

«Մեր ժողովուրդը վիթխարի ներուժ ունի, և այդ ներուժը, ցավոք սրտի, մենք բացահայտել ենք շատ փոքր չափով: Սփյուռքի ներուժը, առաջին հերթին, պետք է օգտագործվի Հայաստանի հզորացման համար, որպեսզի ուժեղ եւ հզոր Հայաստանը սնի, ոգևորի նաև սփյուռքին: Պատգամը միշտ մեկն է եղել՝ միասնություն կարևոր հարցերում», - նշել է նախագահը՝ հիշատակելով ինչպես Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, այնպես էլ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը:

 

«Սրանք երկուսն են այն երեք կարևոր խնդիրներից, որոնք հայ ժողովուրդը պետք է լուծի: Իսկ երրորդը իհարկե Հայաստանի զարգացումն ու բարգավաճումն է: Այս երեք խնդիրներով մենք միշտ պետք է լինենք միասնական: Ես շնորհակալ եմ իմ սփյուռքահայ քույրերին և եղբայրներին իրենց աջակցության համար: Այդ աջակցությունը մենք զգում ենք ամեն րոպե, ամեն վարկյան: Այսօր ևս, երբ Երևանում են հավաքվել մեր շատ հանրաճանաչ, հայտնի և վաստակաշատ քույրեր և եղբայրներ, ովքեր եկել են մի կողմից շփվելու Սրբազան Քահանայապետի հետ, մյուս կողմից նաև կաթոլիկ աշխարհին ու ամբողջ աշխարհին ցույց տալու, որ իրենք Հայաստանի հետ են», - հայտարարել է ՀՀ նախագահը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles