Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արմեն Մուրադյանը` առողջարանային ուղեգրերին առնչվող գործի մասին. Ոչ մի անմեղ չի դատապրատվի

$
0
0

Առողջարանային ուղեգրերին անռչվող գործն իրավապահ մարմինների, մասնավորապես, Հայաստանի քննչական կոմիտեի իրավասության ներքո է, հունիսի 16-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ընդգծելով, որ ոչ մի անմեղ մարդ չի դատապարտվի:

 

Նախարարը հիշեցրել է, որ դեռ 2014 թվ ականին Առոջապահության նախարարությունը նախաձեռնել էր առողջարային ուղեգրերի ձևերը վերանայելու գործընթաց: Ներդրվել էր վերահսկողության նոր կարգ` կիրառելով ուղեգրի պաշտպանիչ գիծ և համարակալում: «Դրանով մենք չէինք բացառել կոռուպցիոն ռիսկերը, սակայն կտրուկ նեղացրել էինք հնարավոր ռիսկերի սպեկտրը. Ցանկացած հաստատություն, որը տրամադրում էր ուղեգրեր, այսուհետև ուներ խիստ համարակալում, ինչը թույլ էր տալիս միջադեպերի բացահայտման դեպքում հայտնաբերել հեղինակին», - պարզաբանել է Մուրադյանը: Նախարարը չի ճշտել պետությանը պատճառված վնասի չափը, նշելով, որ «դա քրեական գործի վարույթի մի մասն է»:

 

Մուրադյանի ասելով, ձերբակալվածներն ազատ են արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նախարարի ասելով, իրավապահ մարմիններն առայժմ նրանց աշխատանքից ազատման միջնորդագիր չեն ներկայացրել:

 

Միևնույն ժամանակ, նախարարության Առողջապահության պետական գործակալության պետ  Սարո Ծատուրյանին նախարարը բնութագրել է որպես «պրոֆեսիոնալ»: «Կարծում եմ, քննությունը պատասխան կտա բոլոր հարցերին: Համոզված եմ, որ ոչ մի անմեղ չի դատապարտվի», - հյատարարել է նախարարը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա պետական առողջապահության գործակալության Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին, գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին հունիսի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։

Նախնական քննության տվյալներով՝ 2012-2014 թվականների ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, նրանք չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները և պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ։ Մասնավորապես՝  խախտվել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության,  ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան մի շարք հրամանների պահանջները։ Արդյունքում՝ ընդունվել են առողջապահության նախարարի հրամաններով հաստատված դեպքերից ավել քանակության ուղեգրեր, որի հետևանքով անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը ներկայումս կասկածյալի կարգավիճակում է։ Նախաքննությունը շարունակվում է։


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles