Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Նիկոլ Փաշինյան. Հարկային օրենսգիրքը Հայաստանի քաղաքացիների համար հանդիսանում է համբերության և դիմադրողականության ստուգում

$
0
0

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ նոր Հարկային օրենսգիրքը Հայաստանի քաղաքացիների համար  հանդիսանում է համբերության և դիմադրողականության ստուգում: Այս մասին հունիսի 14-ին նա հայտարարել է ՀՀ խորհրդարանում, ելույթ ունենալով նոր Հարկային օրենսգրքի նախագծի քննարկումների ընթացքում:

 

Ըստ պատգամավորի, իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ նոր Հարկային օրենսգիրքը նախատեսում է ոչ հարուստ քաղաքացիների եկամտահարկի կրճատում, մասնակիորեն համապատասխանում է իրականությանը, քանի որ դա զգալի չի լինի ակցիզային հարկի բարձրացման պատճառով: Նա նկատել է, որ Հայաստանում 70 հազար դրամի աշխատավարձ ստացող 249 հազար անձ կվճարի 980 դրամով ավելի քիչ եկամտահարկ: «Բայց նախատեսվում է ակցիզի նոր բուկետը, որը կառաջացնի ծխախոտի, օղու, բենզինի և ավտոների գազի թանկացումներին: Առանց ծխախոտի կարելի է ապրել գնալ, իսկ օղի՞ն: Քաղաքացիները պետք է դադարեցնեն Նոր տարին դիմավորելը և հյուրեր ընդունե՞լը: Մինչդեռ իշխանույթունները հայտարարում են, որ պետք է խմել գինի կամ լիկյոր, բայց այդ խմիչքները 1.5 անգամ թանկ են: Դա նույնն է, որ ձկան թանկացման դեպքում ասեն – գնեք խավիար»,-ասել է նա:

 

Պատգամավորը նկատել է, որ կբարձրանա բենզինի և ավտոգազի ակցիզը: «Դրա փոխարեն իշխանությունները ժողովրդին առաջարկում են լիկյոր և գինի, իսկ բենզինի փոխարե՞ն: Միգուցե բեռներն էլ էշերով տեղափոխվեն, իսկ տրանսպորտի փոխարեն երթևեկեն ֆաետոններո՞վ: Օրինակ, կբացվի Երևան-Ռոստով ֆաետոնի չվերթը»,-նշել է նա: Փաշինյանը նշել է նաև, որ գազալցման կայաններն օգտագործում են երկու մեխանիզմ, որոնցից մեկի վրա տեղադրված է հաշվիչը, իսկ մյուսը գործում է «ստվերում» և ապահովում գերշահույթ:

 

Իր հերթին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ նոր հարկային օրենսգրքից ոչ մի օգուտ չի լինի, ինչպես և առաջ էր արվում - կշարունակեն վախենալ օլիգարխներից և կապել փոքր բիզնեսի ձեռքերը: «Դա ակնհայտորեն ցույց է տալիս հարկեր - ՀՆԱ հարաբերակցությունը: 2012 թվականին այն կազմում էր 20.6%, 2013 թվականին` 22%, և միայն այն պատճառով, որ նախկին սոցվճարները միավորվեցին եկամտահարկի մեջ, ձևավորելով նոր եկամտային հարկը: Դրանից հետո այդ հարաբերակցությունը կրկին իջավ մինչև` 20.7%: Նշանակում է, որ տնտեսության մեջ սողում է» ստվերը», իսկ դրա դիմաց վճարում է փոքր և միջին բիզնեսը»,-ընդգծել է նա:

 

Իր հերթին, ՊԵԿ պետի տղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ ներկայիս 187 հազար դրամ միջին աշխատավարձի պայմաններում (ընթացիկ փոխարժեքով մոտ 390 դոլար), եկամտահարկ կարելի է վճարելի մի փոքր ավելի քիչ (նախկին 47000 դրամի փոխարեն 46360 դրամ): Հարկային բեռնվածությունը կհավասարվի 204 հազար դրամ աշխատավարձի ժամանակ, իսկ հետո կսկսի բարձրանալ: Այլ խոսքերով, միջին աշխատավարձ ստացողները կվճարեն 340 հազար դրամով ավելի պակաս եկամտահարկ, իսկ այնուհետև կսկսի բարձրանալ: Ներկայումս մինչև 120 հազար աշխատավարձ ստացողներն ամսական վճարում են 24.4%, 120-ից մինչև 2 մլն.դրամ ստացողները` 26%, 2 մլն.դրամից ավելի ստացողները` 36%: Այսինքն, հարկը զգալիորեն բարձրանում է միայն 2 մլն.դրամի ժամանակ: Նման աշխատավարձ հանրապետությունում ստանում է մոտ 800 մարդ: Իսկ մինչ այդ հարկը գործնականում չէր աճում (24.4-ից մինչև 26%), այսինքն, պրոգրեսիվ սանդղակ չկար, նշել է Միրումյանը: Դրա համար էլ Հարկային օրենգրքով առաջարկվում է մի փոքր իջեցնել համեմատաբար ցածր աշխատավարձերի հարկերը և բարձրացնել բարձր աշխատավարձերի հարկերը: Այսպես, մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում թող վճարվի ոչ թե 24.4%, այլ 23%, 120-ից մինչև 1 մլն.դրամի դեպքում` 28%, իսկ 1 մլն. դրամից բարձր աշխատավարձի դեպքում` 33%: Ինչպես և նախկինում էր, տոկոսադրույքները թող ուժի մեջ մտնեն աճողական կարգով: Այսինքն, ամսական 1.5 մլն. դրամ ստացողը թող առաջին 120 հազարի դիմաց վճարի 23%, հաջորդ 880 հազար դրամի դիմաց` 28%, իսկ 1 մլն.դրամը գերազանցող գումարի դիմաց` 33%:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles